Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի նորընտիր Պապի գահակալության արարողությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի նորընտիր Պապի գահակալության արարողությանը

     Մարտի 18-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան, ուր մարտի 19-ին ներկա կգտնվի Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությանը: 
     Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: