Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մանուկների օրհնություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մանուկների օրհնություն 01.04.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մանուկների օրհնություն

Այս տարի ապրիլի 1-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, որը տարիներ առաջ հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր:

Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Առավոտյան ժամերգության ավարտին, Միածնաէջ Ս. Տաճարի առջև հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց անդաստանի արարողություն, որով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:



Այնուհետև Նորին Սրբությունը կատարեց մանուկների օրհնության հատուկ կարգ, որին մասնակցեցին Վաղարշապատի և Հայաստանի տարբեր բնակավայրերից այս առիթով Մայր Աթոռ Ժամանած մանուկներ: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքրիկներին բաժանեց նվերներ:

Մանուկները կկարողանան օրհնության արարողության մասնակցել նաև Ս. Պատարագի ավարտին, որից հետո Ս. Գրիգոր Լուսավորչի կամարի առջև տեղի կունենա կավճանկարի մրցույթ: