Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնում է Ստամբուլ
Այսօր, հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք ԵՒ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի ԵՒ Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա-ի հրավերով կմեկնի Ստամբուլ:
Հովվապետական յոթնօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը կայցելի հայկական սրբավայրեր, Հայրապետական Իր օրհնությունը կբաշխի պոլսահայ հավատավոր հոտին, հանդիպումներ կունենա հայ մտավորականության ու երիտասարդության հետ: Կիրակի, հունիսի 25-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական Սբ. Պատարագ կմատուցի աթոռանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում:
Այս ընթացքում երկու օր Վեհափառ Հայրապետը եղբայրական այցով հյուրը կլինի Տիեզերական Պատրիարքի: Նորին Սրբությունը միջեկեղեցական այլ հանդիպումներ կունենա Հայոց Պատրիարքարանում:
Նախատեսվում է նաեւ Վեհափառ Հայրապետի պաշտոնական հանդիպումը Ստամբուլի նահանգապետի հետ:
Նորին Սրբությունը Մայր Աթոռ կվերադառնա հունիսի 28-ին:
Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Ռումինիայի ԵՒ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը, ԱՄՆ Հայոց ԱրԵՒելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց ԱրԵՒմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Գերմանիո Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ԵՒ Տ. Վազգեն աբեղա Նանյանը` որպես գավազանակիր: