Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Հարավային Ամերիկա
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Հարավային Ամերիկա:
Նորին Սրբությանն ուղեկցում են ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը եւ Մայր Աթոռի բարերար Ջեյմս Գալուստյանը:
Վեհափառ Հայրապետը մայիսի 6-ից 10-ը Հովվապետական այց կկատարի Բրազիլիայի հայոց թեմ, մայիսի 10-ից 12-ը` Ուրուգվայի հայոց թեմ, մայիսի 12-ից 21-ը` Արգենտինայի հայոց թեմ: Մայիսի 21-25-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաեւ Չիլիի եւ Վենեսուելայի հայկական համայնքները: