Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցը ԱՄՆ

Սեպտեմբերի 30-ին, կեսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր շքախմբով ժամանեց Լոս Անջելես:

Նորին Սրբությանն օդանավակայանում դիմավորեցին եւ ողջունեցին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Թեմական խորհրդի ատենապետ դր. Բարլոու Տեր-Մկրտչյանը, թեմական խորհրդի փոխատենապետ Ջոզեֆ Քանիմյանը, ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը եւ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Հովվապետական այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցում են Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տեղեկատվական համակարգի օտարալեզու լրատվության պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը եւ Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր: