«Ազգաբնակչությունը եւ զարգացումը» թեմայով խորհրդակցություն Ստամբուլում
Հոկտեմբերի 20-21-ը Ստամբուլում կայացավ կրոնական պատկանելիություն ունեցող կազմակերպությունների գլոբալ խորհրդակցություն «Ազգաբնակչությունը եւ զարգացումը» թեմայով:
Մասնակիցներն իրենց հաստատակամությունը հայտնեցին ամրապնդել կրոնական պատկանելիություն ունեցող կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի «Ազգաբնակչության հիմնադրամի» կապերը, որը նախաձեռնել էր այս հանդիպումը: Լսվեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը եւ մայրությունը», «Երիտասարդությունը եւ միգրացիան», «Բռնությունը կանանց նկատմամբ», «Արտակարգ իրավիճակները եւ մարդասիրական օգնությունը» թեմաներով մի շարք զեկույցներ:
Արեւելյան Եվրոպան ներկայացնող մասնակիցների թվում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող «Հայաստանյան Կլոր սեղան» հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը, որը հանդես եկավ «Երիտասարդությունը եւ տարածաշրջանային խաղաղությունը» թեմայով զեկուցմամբ:
Խորհդակցության ընթացքին որոշվեց ստեղծել կրոնական պատկանելիություն ունեցող կազմակերպությունների գլոբալ ցանց եւ շարունակել սիստեմատիկ համագործակցությունը «Ազգաբնակչության հիմնադրամի» եւ ՄԱԿ-ի այլ հաստատությունների հետ: