ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔԻՆ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔԻՆ
ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ Մարտ 20
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի

10:30 Սուրբ Պատարագ

16:00 Ոտնլվայի կարգ` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

19:00 Խավարման կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մատնության:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ մարտի 21

Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության

12:00 Կարգ ապաշխարհողաց: Խաչելության կարգ:

17:30 Թաղման կարգ: Ավարտին կկատարվի նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Տաճարի շուրջ: Արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ մարտի 22

Ճրագալույց Սուրբ Զատկի

17:30 Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի նախատոնակ:

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ մարտի 23, կիրակի

Հիշատակ է մեր Տեր Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության

9:30 Հայորդյաց տների սաների քայլերթ Սբ. Հռիփսիմե վանքից Մայր Աթոռ:

10:30 Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին:

Հավարտ Ս. Պատարագի Հայորդյաց տների սաները համերգով հանդես կգան Մայր Աթոռի Բաց խորանի առջեւ: