ԱՊՀ եւ Բալթյան երկրների Միջքրիստոնեական խորհրդատվական խորհրդի հանդիպում Մոսկվայում

Հոկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ եւ Բալթյան երկրների Միջքրիստոնեական խորհրդատվական խորհրդի պլենար հանդիպում:

«Քրիստոնեությունը Ժամանակակից աշխարհում. ազգային եւ տիեզերական» խորագրի ներքո գումարվող հանդիպմանը մասնակցելու են 30 ներկայացուցիչներ ԱՊՀ եւ Բալթյան երկրներից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին կմասնակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, ԱՊՀ երկրների Միջկրոնական Խորհրդի գործադիր վարչության անդամ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: