ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Սեպտեմբերի 30-ին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ուղեկցությամբ ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից նախարարներին ողջունեց եւ Նորին Սրբության բարեմաղթանքները փոխանցեց Մայր Աթոռի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ցանկանալով, որ Սուրբ Էջմիածնի 1700-ամյա օրհնությամբ առավել արդյունավորվեն իրենց աշխատանքները:
ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարները նաեւ այցելեցին Մայր Տաճար եւ Մայր Աթոռի թանգարաններ: