Կատարվեց հոգեհանգիստ բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար
Մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։
Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։