2010թ. ՃԵՄԱՐԱՆԻ ՀՈՒՆՁՔԸ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
14 հուլիսի, 2010թ
2010թ. ՃԵՄԱՐԱՆԻ ՀՈՒՆՁՔԸ
Կալկաթայում (Հնդկաստան) գտնվող եւ պատմական հարուստ անցյալ ունե-ցող Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի եւս ունեցավ իր բարի հունձքը:
2010թ. Ճեմարանի տասնամյա դասընթացն ավարտեցին շրջանավարտներ Հայաստանից եւ Իրանից, որոնք իրենց ուսումը պիտի շարունակեն քաղաքի լավագույն ավագ դպրոցներում:
Նրանցից չորսը` Վարդուհի Ավետիսյանը (Հայաստան),Սեւակ եւ Սարինե Վարդումյանները եւ Վարդան Մակարյանը (Իրան) իրենց տասնմեկ եւ տասներ-կուերորդ դասարանների կրթությունը կստանան Կալկաթայի նշանավոր <
Ճեմարանի կառավարիչ, հնդկահայոց հոգեւոր հովիվ Հգշ. Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց իր սաներին նոր ուսումնական հաս-տատություններում եւ հորդորեց նրանց` նմանվել այն սերմնահատիկին,որ ըն-կավ պարարտ հողի մեջ եւ պտուղ տվեց: