Տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական Կոմիտեի տարեկան հանդիպումը

Տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական Կոմիտեի տարեկան հանդիպումը 17.06.2006

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 25-31-ը, Հյուսիսային Իռլանդիայում, Դերրի քաղաքում, տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական Կոմիտեի տարեկան հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական Կոմիտեի 40 անդամներ` նախագահությամբ Ժան Առնոլդ դե Կլերմոնի (ԵԵԿ նախագահ)` Ֆրանսիայի Բարեկարգչական Եկեղեցուց եւ փոխնախագահությամբ Տիրանայի եւ Համայն Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու Անաստասիոս Արքեպիսկոպոսի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԵԿ-ի օրակարգում գործող այնպիսի հարցեր, որոնք առնչվում են Էկումենիկ շարժման կոնֆիգուրացիային, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ Եվրոպայում Գաղթականների հարցերով զբաղվող հանձնախմբի, Եվրոպայում Կաթոլիկ Եպիսկոպոսների Կոնֆերանսների Խորհրդի եւ Եվրոպայի Բողոքական Եկեղեցիների համայնքի հետ ԵԵԿ-ի հարաբերություններին եւ երրորդ համաեվրոպական էկումենիկ ասամբլեային:

 Հայ Առաքելական Եկեղեցուց այս ժողովին մասնակցում էր Անգլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նաթան եպս. Հովհաննիսյանը: