Հոգեհանգստյան արարողություն
Մայիսի 6-ին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մայիսի 6-ին, ժամը 1800-ին, Նորին Սրբության նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն` մայիսի 3-ին Երևան-Սոչի ուղերթի օդանավի ավիավթարից զոհվածների հոգիների համար: