Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում
Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում տեղի ունեցավ ավարտաճառերի պաշտպանություն:
Քննիչ հանձնաժողովը, որի կազմում են Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը եւ Տ. Ղեւոնդ քհն. Մայիլյանը, նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, դրական գնահատանքի արժանացրեց Մանուկ սրկ. Մալխասյանի («Տաճարի խորհրդաբանությունը»), Հայկ սրկ. Բարսեղյանի («Կյուրեղ Ալեքսանդրացու «Գիրք պարապմանցը» հայ մատենագրության մեջ») եւ Սահակ սրկ. Ղազարյանի («Տոտալիտար աղանդների եւ ապակառուցողական պաշտամունքների գործունեության մեթոդները») ավարտաճառերը: