ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 08.12.2005

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 8-9-ը Բրյուսելում (Բելգիա) տեղի է ունենալու Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի նախաձեռնած կոնֆերանսը գլոբալիզացիայի գործընթացների վերաբերյալ: Այն մասնավորաբար քննարկելու է ԵԵԿ «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի գործադիր կոմիտեի կողմից գլոբալիզացիայի վերաբերյալ պատրաստված փաստաթուղթը:
Կոնֆերանսի կողմից հաստատված փաստաթուղթը ներկայացվելու է որպես Եվրոպայի Եկեղեցիների տեսակետ 2006 թ. փետրվարի 14-23-ը Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում կայանալիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 9-րդ ասամբլեայի ընթացքում:
Կոնֆերանսին Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացնելու է Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Նանյանը:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
Հեռ: (374 1) 517 160/155
Հեռատիպ: (374 1) 517 301/2
Էլ-փոստ: [email protected]
Պատասխանատու` Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյան
Օգնական` Հովակիմ աբեղա Մանուկյան