Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան հոգեւոր ճեմարանում
Սեպտեմբերի 29-ին, Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ 2004-2005թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտաճառերի պաշտպանություն: Բանավոր պաշտպանության էին ներկայացվել Մայր Աթոռի միաբաններ` Տ. Շահե աբղ. Անանյանի «Անդեմ նախադասությունները չորս Ավետարաններում», Տ. Տարոն աբղ. Ղուլիկյանի «Վալդորֆյան մակավարժություն» եւ Դավիթ սրկ. Գուլյանի «Բագրատունիների թագավորության պետական կարգը» աշխատանքները:
Քննիչ հանձնաժողովը` նախագահությամբ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, քննության առավ ներկայացված ավարտաճառերը եւ ճեմարանավարտների հաջող բանավոր պաշտպանությունից հետո տվեց իր դրական գնահատականը: