Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արարատ քահանա Հովսեփյանը

Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արարատ քահանա Հովսեփյանը 12.01.2004

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 9-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արարատ քհն. Հովսեփյանը` հոգեւորականին անվայել վարքի եւ կեցվածքի համար: Այս որոշման համար հիմք են ծառայել Նորին Սրբությանն ուղղված Իրաքի թեմի հայոց առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանի եւ Իրաքի Ազգային Կենտրոնական Վարչության դիմումները:

Կարգալույծ արված հոգեւորականը դասվում է աշխարհականների շարքը եւ այսուհետ կկոչվի ավազանի անունով` Նորայր Հովսեփյան: