Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան հոգեւոր ճեմարանում
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանություն: 6 ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին հետեւյալ թեմաներով. «Գրիգոր Խլաթեցու «Բնագրական նշմարների» լեզուն` հայերենի պատմական զարգացման կտրվածքով» (Մհեր սրկ. Ծատուրյան), «Հռոմի եւ Կոստանդնուպոլսի հարաբերությունները 9-11-րդ դարերում. 1054թ. եկեղեցական բաժանումը» (Արթուր սրկ. Պետրոսյան), «Ազգագրական սովորույթներ` առնչված Մկրտության եւ Սուրբ Պսակի խորհուրդների հետ» (Հովհաննես սրկ. Ռուշանյան), «Մանազկերտը հայ-արաբական եւ հայ-բյուզանդական հարաբերությունների ոլորտում 9-11-րդ դարերում» (Վաղինակ սրկ. Հովհաննիսյան), «Երրորդութենական վարդապետության սկզբնավորումն ու նախնական զարգացումը» (Վաչիկ սրկ. Զարգարյան) եւ «Հովհան Օձնեցու «Կանոնագիրք Հայոց» ժողովածուն եւ նրա հետագա խմբագրություները» (Արիստակես սրկ. Նավասարդյան):