Սբ. Ծննդյան տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական եկեւեցին տոնեց Սբ© Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը: Նախորդ օրը` հունվարի 5-ին Մայր Աթոռ Սբ© Էջմիածնում բազմաթիվ հավատացյալներ Ճրագալույցի Սբ. Պատարագին հաղորդակից դարձան Սբ. Ծննդյան ավետիսին:
Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցվեց Հայրապետական Սբ© Պատարագ:
Պատարագի ընթացքում Ն©Ս©Օ©Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Ծննդյան «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ավետիսով իր պատգամն ուղղեց համայն հայ ժողովրդին:
«Բոլոր ժամանակներում մարդկության փայփայած երազն է խաղաղությունը` իբրեւ պայման ապահովության, բարօրության ու երջանկության: Որքան տեսություններ են մշակվել, սկզբունքներ առաջադրվել, միջոցներ ու ջանքեր ներդրվել հանուն խաղաղության, սակայն չեն լռել պատերազմի որոտները, չեն դադարել դավն ու թշնամությունը, ավերածությունները, չեն վերացել սովը, թշվառությունն ու կարիքը, քանզի միշտ չէ, որ մարդկությունը հետամուտ է Քրիստոսի պատգամած խաղաղությանը` մարդկային հոգում սիրո, ազատության եւ արդարության Ավետարանի հաղթանակին», - ասաց Վեհափառ Հայրապետը:
«Քրիստոսապարգեւ խաղաղությունը աշխարհի համար է, հիրավի` բայց ոչ աշխարհից». այս համոզմունքով Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց աշխարհի դյուրաբեկ խաղաղության առիթով եւ մասնավորապես նշեց. «Այսօր Սուրբ Երկրում խաղաղության օրհներգության փոխարեն ձայնում է թշնամությունը, եւ մահաբեր համազարկեր են հնչում: Այսօր աշխարհը անհանգստությամբ ականատես է երկրագնդի տարբեր անկյուններում ահաբեկչության սարսափներին ու անմեւ բյուր կյանքեր խլող եւ ավերներ սփռող պատերազմներին: Մեր ժողովրդի սրտում արնածոր են վերքերը Հայոց Ցեւասպանության, որը տակավին չի գտել համընդհանուր դատապարտություն պետությունների կողմից եւ շարունակում է մնալ քաջալերություն նոր եւեռնագործությունների համար, ինչպես ժամանակին` Հոլոքոստի: Մեր հոգին այսօր խռովված է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փխրուն խաղաղությամբ, քանզի հակառակ կողմից շարունակ պատերազմի վերսկսման անլուրջ կոչեր են հնչում: Փակուղի է առաջնորդվում պատմական իր հողում ապրող արցախահայության հիմնահարցը, երբ անարդարորեն ու հիմնազուրկ կերպով առնչվում է տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ ոտնահարվում մարդու եւ ազգի ազատ ապրելու բնական, արդար ու օրինական իրավունքը: Արդարությունը կհաղթանակի, պատերազմի որոտները կլռեն, ազգամիջյան հակամարտությունները եւ հասարակական ճգնաժամերը կհարթվեն, երբ մարդկությունը աշխարհի խաղաղության ուղիներից առավել ցանկա եւ փնտրի Քրիստոսի պարգեւած խաղաղության փրկարար ճանապարհը, երբ իրավունքն ու մարդասիրության արժեքները առաջնորդողը կդառնան մարդկային կյանքի»:
Հավարտ Սբ© Պատարագի Հայոց Հայրապետը կատարեց Ջրօրհնեքի արարողություն, որ խորհրդանշում է Քրիստոսի Մկրտությունը Հորդանանում:
Սբ© Պատարագին եւ Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պետական այլ պաշտոնյաներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ« Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ« բազմաթիվ հավատացյալներ:
Սրբազան Պատարագից հետո Վեհարանում տեւի ունեցավ պաշտոնական ընդունելություն: