19 նորաօծ քահանաներն այսուհետ իրենց հոգեւոր սպասավորությունը կբերեն Հայոց Եկեղեցում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 19 նորաօծ քահանաներ ծառայության կոչվեցին Հայ Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում եւ կառույցներում:
Նրանք բոլորը` քահանայից պատրաստման լսարանի առաջին 12 շրջանավարտները եւ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանն ավարտած 7 սարկավագներ, քահանայական ձեռնադրության եւ օծման էին արժանացել դեռեւս հոկտեմբերի 10-ին, ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանի: Ձեռնադրությունից հետո, ավարտելով 40-օրյա պահեցողության շրջանը Մայր Աթոռում, նորընծա քահանաները նոյեմբերի 21-ին իրենց անդրանիկ Ս. Պատարագը մատուցեցին Հայաստանի տարբեր եկեղեցիներում:
Հայրապետական տնօրինությամբ Տ. Նորայր քհն. Սիմոնյանը նշանակվել է բանակի հոգեւոր սպասավոր, Արարատյան Հայրապետական թեմում իրենց ծառայությունը կմատուցեն Տ. Ղազար քահանա Պետրոսյանը (Բյուրեղավան), Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը (Նուբարաշեն), Տ. Թովմա քահանա Անդրեասյանը (Դալար), Տ. Հուսիկ քահանա Նուրիջանյանը (Խոր Վիրապի վանք), Շիրակի թեմում` Տ. Եզնիկ քահանա Գալստյանը (Ախուրյան), Տ. Փավստոս քահանա Սարգսյանը (Արթիկ), Արագածոտնի թեմում` Տ. Մուշե քահանա Վահանյան (Չքնաղ), Տ. Մանուել քահանա Մկրտչյանը (Աշտարակ), Արցախի թեմում` Տ. Առաքել քահանա Ղազարյանը, Տ. Գյուտ քահանա Ղահրամանյանը, Տ. Մատթեոս քահանա Դրավանցը, Գուգարաց թեմում` Տ. Սիմեոն քահանա Առաքելյանը (Իջեւան), Տ. Վրթանես քահանա Բաղալյանը (Վանաձոր), Գեղարքունյաց թեմում` Տ. Ներսես քահանա Շահնազարյանը (Ճամբարակ), Կոտայքի թեմում` Տ. Մաշտոց քահանա Բաբայանը (Աբովյան), Տ. Սմբատ քահանա Սարգսյանը (Առինջ), Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում` Տ. Անանիա քահանա Բաբայանը` (Ռոստով), Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյան (Մոսկվա):