Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին՝ գլխավորությամբ վերապատվելի Կիմ Ջոնգգոյի։
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման այցելությունները նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։
Իր հերթին վերապատվելի Կիմ Ջոնգգոն Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Հարավային Կորեայում Մեթոդիստ եկեղեցու գործունեության և տարբեր ոլորտներում իրականացվող առաքելության մասին։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու առաքելությանն ու միջեկեղեցական փոխհարաբերություններին։