17-րդ Միջազգային էկումենիկ համագումար Իտալիայում

17-րդ Միջազգային էկումենիկ համագումար Իտալիայում 12.09.2009

Սեպտեմբերի 9-12-ը, Բոզեի վանքում (Իտալիա), տեղի ունեցավ 17-րդ Միջազգային էկումենիկ համագումարը` «Հոգեւոր բախում ուղղափառ ավանդության շրջանակներում» թեմայով: Համագումարը կազմակերպել էր Բոզեի վանքը Ուղղափառ Եկեղեցիների հետ համագործակցությամբ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցեց Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը, որը թեմայի շրջանակներում հանդես եկավ բանախոսությամբ եւ ընթերցեց Վեհափառ Հայրապետի ուղերձը համագումարի մասնակիցներին: