16-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Բոսեի վանքում
Սեպտեմբերի 18-ին Իտալիայի Բոսեի վանքում մեկնարկեց Բոսեի վանքի, Կոստանդնուպոլսի եւ Մոսկվայի Պատրիարքությունների կողմից կազմակերպված հերթական 16-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը «Հոգեւոր հայրը Ուղղափառ ավանդության մեջ» թեմայով:
Ժողովը, որ տեւելու է մինչեւ սեպտեմբեր 21-ը, անդրադառնալու է ժամանանակից աշխարհում հոգեւոր հայրության համակարգի զարգացմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Դավիթ աբղ. Քարամյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկաներին կփոխանցի նաեւ Վեհափառ Հայրապետի ողջույնի խոսքը: