Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ 06.10.2024

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համաժողովին: