ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼՍԱՐԱՆ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼՍԱՐԱՆ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 06.06.2024

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա ընդունելություն:

ՔՊԼ ընդունվել կարող են մինչև 35 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ընդունելության համար դիմորդները մասնակցում են հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.
• Սուրբ Գրքի իմացություն,
• Հայ Եկեղեցու պատմություն,
• Հայ ժողովրդի պատմություն,
• Հայ գրականություն,
• Եկեղեցական փորձառություն,
• Ինքնաարտահայտվելու կարողություն:
Դասընթացներն անցկացվում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ Ուսման ընթացքում սաներին հատկացվում է կրթաթոշակ:
Դիմումի հայտաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
- Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
- Կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),
- Երաշխավորագիր թեմի առաջնորդից,
- Բարձրագույն կրթությունը հաստատող վկայական (բնօրինակը),
- Բժշկական վավերացման տեղեկանք,
- Տեղեկանք բնակավայրից,
- Մկրտության վկայական,
- Ինքնակենսագրություն,
- Անձնագրի պատճեն,
- 2 լուսանկար (3x4):


Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Մանրամասների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Դիմումներն ընդունվում են հունիսի 10-ից մինչև օգոստոսի 24-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան
հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322
էլ. հասցե՝ [email protected]