ֆրանսահայ ուխտավորների այցը
Մայիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հարկի ներքո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ֆրանսահայ մի խումբ ուխտավորների` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարերար Սարգիս Պետոյանի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը գոհունակությամբ ողջունեց ուխտավորների այցը Հայրենիք եւ համայն հայ ժողովրդի համար նվիրական հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վեհափառ Հայրապետը ուխտավորներին ներկայացրեց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերները եւ ներկայիս գործունեությունը` եկեղեցականների պատրաստության, ժողովրդի քրիստոնեական դաստիարակության, եկեղեցաշինության եւ սոցիալական ծառայության ոլորտներում:
Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ իր գնահատանքն ու օրհնությունը բերեց տիար Սարգիս Պետոյանին, ում ազնիվ բարերարությամբ Սեւան քաղաքում կկառուցվի առաջին եկեղեցին: