Քրիստոսի Համբարձման տոնը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Մայիսի 29-ին, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց սբ. պատարագ:
Պատարագիչն էր Տ. Թորգոմ աբեղա Տոնիկյանը:
Համբարձման տոնին Հայ Առաքելական եկեղեցին նշում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օրը, երբ Վաղարշապատի ազգային ժողովի որոշմամբ 1441 թվականին, շուրջ հազարամյա ընդմիջումից հետո, Հայրապետական Աթոռը վերահաստատվեց Լուսավորչահաստատ Սբ. Էջմիածնում:
Ի հիշատակություն պատմական այդ օրվա եւ ի հավերժություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, հընթացս սրբազան արարողության Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանք: