Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն

Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն 18.07.2019

Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է
2019-2020 ուս. տարվա ընդունելություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն: Ընդունվել կարող են մինչև 45 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Ուսումն եռամյա է: Ուսման ընթացքում սաները կստանան կրթաթոշակ:
Ընդունելության համար դիմորդները պետք է մասնակցեն հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.
✔️ Սուրբ Գրքի իմացություն,
✔️ Հայ Եկեղեցու պատմություն,
✔️հայ ժողովրդի պատմություն,
✔️ հայ գրականություն,
✔️եկեղեցական փորձառություն,
✔️ինքնաարտահայտվելու կարողություն:
 
Դիմումները ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի անունով:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

☑️Դիմում ԳՀՃ տեսուչի անունով (լրացվում է տեղում),
☑️Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
☑️Կնոջ համաձայնագիր (ամուսնացյալի դեպքում),
☑️Երաշխավորագիր (թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից),
☑️Բարձրագույն կրթության վկայական (բնօրինակը),
☑️Բժշկական վավերացման տեղեկանք,
☑️Տեղեկանք բնակավայրից,
☑️Մկրտության վկայական,
☑️Ինքնակենսագրություն,
☑️Անձնագրի պատճեն,
☑️4 լուսանկար (3×4):

Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն մինչև ս/թ օգոստոսի 10-ը: Մանրամասների համար զանգահարել`(+374 10) 517-180: