Տ. Գարեգին աբղ. Հարությունյանը՝ Սեւանի Վագգենյան Հոգեւոր դպրանոցի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ապրիլի 1-ից Տ. Գարեգին աբղ. Հարությունյանր նշանակվել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցի տեսուչ։
Տ. Գարեգին աբղ. Հարությունյանը (ավազանի անունով՝ Հարություն) ծնվել է 1975թ. Երեւան քաղաքում։
1982-1990 թթ. սովորելէ տեղի թիվ 164 միջնակարգ դպրոցում։
1990-1997 թթ. սովորել է Սայր Աթոռ Ս. էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում։
1996 թ. դեկտեմբերի 26-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արք. Սանթուրյանի։
1997-1998 թթ. ծառայելէ Ս. էջմիածնի Կաթողիկոսարանում՝ իբրեւ քարտուղար։
1998 թ. հուլիսի 30-ին պաշտպանել է «Հանս Քյունգի էկյումենիկ աստվածաբանության տեսությունըե թեմայով ավարտաճառ։
1998-1999 թթ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ուսումը շարունակել է Բոսսեի էկումենիկ համալսարանում (Շվեյցարիա)։
1998 թ. Բոսսեի համալսարանում պաշտպանելէ թեզ «Աստվածաշնչի էկումենիկ մեկնաբանությունըե թեմայով՝ արժանանալով «գերազանցե գնահատականի։
1999 թ. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արք. Բեկչյանի հրավերով բարձրագույն ուսման է մեկնել Այխշթեթի աստվածաբանական համալսարան (Գերմանիա)։
2001 թ. հուլիսի 28-ին, ձեռամբ Տ. Հովնան արք. Տերտերյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
2003 թ. հունվարի 21-ին Այխշթեթի աստվածաբանական համալսարանում պաշտպանել է թեզ՝ «Երիտասարդության հոգեւոր խրատումը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Հայաստանի հետկոմունիստական կոնտեքստումե թեմայով եւ ստացել աստվածաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։