Տ. Արեն աբեղա Շահինյան` Հռոմի հայ համայնքի հոգեւոր հովիվ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ հոգեշնորհ Տ. Արեն աբեղա Շահինյանը նշանակվել է Հռոմի հայ համայնքի հոգեւոր հովիվ:
* * *
Տ. Արեն աբեղա Շահինյան
(ավազանի անունը` Շանթ)
Ծնվել է 1970 թ. հունվարի 20¬ին, Բաղդադ քաղաքում:
Նախնական ուսումը ստացել է ծննդավայրում:
1989-1992թթ. սովորել եւ ավարտել է Քերքուկ քաղաքի մեխանիկական գիտությունների քոլեջը:
1993 թվականից մասնակցել է Իրաքահայոց թեմի առաջնորդ, Գերշ. Տ. Ավագ արքեպս. Ասատուրյանի կազմակերպած հնգամյա դասընթացներին: Այս ընթացքում կրթությունը շարունակել է Բաղդադ քաղաքի «Բաբելոն» հոգեւոր համալսարանում:
1995 թ. դեկտեմբերի 29¬ին, ձեռամբ առաջնորդ Սրբազան Հոր, արժանացել է կիսասարկավագության, ապա 1999 թ. հունվարի 29¬ին` սարկավագության աստիճաններին:
2000 թ. մարտի 2¬ին Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում ձեռամբ Իրաքահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Ավագ արքեպս. Ասատուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
Հոգեշնորհ Հայր Սուրբը պաշտպանել է թեզ «Ավետարանը եւ Ղորանը» թեմայով` ստանալով լավագույն գնահատական: Արժանացել է նաեւ «Բաբելոն» համալսարանի Աստվածաբանական եւ Իմաստասիրական պսակավորի վկայականի:
2000թ. աստվածաբանական գիտելիքները կատարելագործելու նպատակով, թեմակալ առաջնորդի օրհնությամբ, մեկնել է Հռոմ:
2004թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Հռոմի հայ համայնքի հոգեւոր հովիվ: