Տ.Սահակ ավագ քահանա Աշակերտյանի վախճանման լուրը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը սրտի ցավով հայտնում է Դամասկոսի հայոց թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ.Սահակ ավագ քահանա Աշակերտյանի վախճանման լուրը:

Ազգիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արժանապատիվ Տեր Հոր վախճանման կապակցությամբ Իր ցավակցությունն է հայտնել թեմի հոգեւոր սպասավորներին` գլխավորությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Եփրեմ աբեղա Սարգսյանի, թեմական վարչության անդամներին եւ հանգուցյալի հարազատներին:

Տ. Սահակ ավագ քահանա Աշակերտյանը ծնվել է 1920թ.-ին եւ 1974թ.-ից ստանալով քահանայության աստիճան` շուրջ 30 տարիներ նվիրյալ իր ծառայությունն է բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` որպես հոգեւոր հովիվ Դամասկոսի հայոց թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու:

Թաղման արարողությունը տեղի պիտի ունենա առաջիկա ուրբաթ` օգոստոսի 1-ին:

Խունկ եւ օրհնություն հանգուցյալի հիշատակին: