Տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական Կոմիտեի տարեկան հանդիպումը

Տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական Կոմիտեի տարեկան հանդիպումը 18.03.2006

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 18-19-ը Սպահանում` Իրանի մշակութային մայրաքաղաքում, կայանալու է միջկրոնական-աստվածաբանական գիտաժողով` «Կառուցողական համագործակցություն աստվածային կրոնների միջեւ» խորագրով` կազմակերպված Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական եւ Մշակութային կապերի կազմակերպության եւ «Իսլամական մտքի դպրոցների միջեւ նմանության համաշխարհային ֆորումի» կողմից:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են հետեւյալ թեմաները.

1. Կրոնի դերը ընկերային կյանքի կարգավորման գործում,

2. Կրոնների միջեւ երկխոսությունը եւ միջազգային կարգը,

3. Միաստվածական կրոնների համընդհանուր արժեքները. հիմք փոխըմբռնման համար,

4. Աստվածային կրոնները` աբրահամյան կրոնների տեսանկյունից դիտարկված,

5. Մարդու իրավունքները եւ աստվածային կրոնները:

 

Գիտաժողովին մասնակցելու են քրիստոնեական Եկեղեցիների, իսլամի, հուդայականության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ զրադաշտականներ ու հինդուներ: Գիտաժողովին նաեւ մասնակցելու են ԻԻՀ տարածքում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հոգեւոր առաջնորդները:

Հայ Առաքելական Եկեղեցուց այս գիտաժողովին մասնակցելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանը, ով հանդես կգա «Կրոնի դերը ընկերային կյանքի կարգավորման գործում» թեմայի շուրջ բանախոսությամբ:

 

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
Պատասխանատու`
Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյան
Օգնական` Հովակիմ աբեղա Մանուկյան

Հեռ: (374 1) 517 160/155
Հեռատիպ: (374 1) 517 301/2
Էլ-փոստ: [email protected]