Տեառնընդառաջի տոնը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Փետրվարի 14-ին` Տեառնընդառաջի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Սբ. Պատարագ:
Պատարագիչն էր Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը:
Հայ եկեղեցու կանոնի համաձայն Տերունական այս տոնին, չնայած Մեծ Պահքի, մատուցվեց բաց պատարագ, որի ընթացքում բացվեց Սբ. Խորանի վարագույրը:
Վերջին տարիներին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, ավանդույթ է դարձել Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում կատարել նորապսակների օրհնության կարգ:
Օրհնություն ստացած զույգերին տրվեցին նաեւ նվերներ` հատուկ նորապսակների համար հրատարակված ճերմակակազմ «Նոր կտակարան»-ներ, իսկ նորապսակ հարսներին` նաեւ մարգարտաշար մանյակներ, որ այս առիթով նվիրաբերել է հոնկոնգաբնակ բարերար Պիեռ Հաջարը: