Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովի աշխատանքները
Հոկտեմբերի 7-ին Վատիկանում Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովի աշխատանքները սկսվել են Արցախին նվիրված աղոթքով։
Եկեղեցական գերագույն ժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից և թեմերից 464 մասնակիցներ, որոնցից 365-ը ժողովի մասնակիցներ են, իսկ մնացածը՝ հյուրեր: Վեհաժողովը նախագահել է Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Սրբազան Հայրը, դիմելով Աստոծուն հայցել է.
«Կայունություն և խաղաղություն տուր ամբողջ աշխարհին և հաստատուն պահիր քո սուրբ եկեղեցին, որպեսզի հանդարտվի խառնակությունը, դադարեն մեր թշնամիների հարձակումները և քո սերն ու արդարությունը հաստատվի երկրի վրա:
Տեր ողորմեա ամբողջ աշխարհին և այն երկրերին, որոնք այժմ տառապում են պատերազմից, անարդարությունից, ցավից և բռնությունից, հատկապես քո սուրբ երկիր՝ Հայաստանը և Արցախը»: