Ս. Շողակաթի վանքի ուխտի օրվա առիթով դուրս կբերվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը
Հունիսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Ս. Շողակաթի վանքի ուխտի օրն է:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Ս. Շողակաթի վանք կտարվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասունքակիր թափորը դեպի վանք կուղղվի ժամը 10:20-ին:
Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: