Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն 14.06.2019

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 17-ին: 

Տոնին` առավոտյան ժամը 9:30-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Սրբազան արարողության ավարտին սրբազան մասունքով կկատարվի նաև Անդաստանի արարողություն, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: