Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Շաբաթ օրը՝ ապրիլի 19-ի երեկոյան, Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը։
Մայր Տաճարի խորանից ավետվեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Փառավոր Հարության ուրախալի ավետիսը .
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱԼ Ի ՄԵՌԵԼՈՑՆԵՐԻ.
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
Հայ Եկեղեցին ավանդաբար երեկոյան պատարագ է մատուցում տարին միայն երկու անգամ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության (ծննդյան և կրտության) և Նրա Փառավոր Հարության (Զատիկ) նախորդող երեկոյան։
Պատարագի ավարտին ներկա հավատացյալները իրենց տները տարան վառված մոմեր, որը խորհրդանշում է Քրիստոսի աշխարհ բերած Լույսը։
Երեկոյի ավարտին Հայրապետական թափորը դուրս եկավ Մայր Տաճարից և քայլեց դեպի Վեհարան։ Որտեղ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամները և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները կատարեցին Տնօրհնեքի ավանդական արարողությունը։ Վեհափառ Հայրապետը օրհնեց Վեհարանի հացը, ջուրն ու աղը և շնորհավորեց հավաքված եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին և ճեմարանականներին։
Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ հարություն առած Քրիստոսը օրհնի, պահի և պահպանի Հայ Եկեղեցին, նրա հոգևորականներին և հավատացյալներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։