Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը` հունիսի 18-ին

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը` հունիսի 18-ին 17.06.2019

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակն այս տարի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է հունիսի 18-ին:

Տոնի առիթով ժամը 10.00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տանելով Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները:

Ժամը 10.30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: