Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին նվիրված գիտաժողով` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին նվիրված գիտաժողով` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 11.09.2003

Սեպտեմբերի 12-13-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի կունենա Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը եւ վաղվա հույսերը» խորագրով: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դերը հայ ժողովրդի կյանքում եւ հայոց հոգեւոր կենտրոնի նպաստը համաքրիստոնեական պատմությանն ու մշակույթին, ինչպես նաեւ անդրադառնալ Հայ Եկեղեցու ներկայիս եւ գալիք առաքելությանը:

Լրատվամիջոցների ուշադրությանն ենք ներկայացնում գիտաժողովի ժամանակացույցը:

ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

12-13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2003թ.

12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՈՒՐԲԱԹ

ժ. 10:30 Բացում Վեհարանի դահլիճում

Ողջույնի խոսք

` Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյան

Օրհնության խոսք

` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
ժ. 11:00 «Անցյալի ժառանգությունը»

(Ա բաժին)

1. «Մայր Աթոռ Սբ. Էջմիածնը հայոց պատմության հոլովույթում

Ակադեմիկոս Վրադիմիր Բարխուդարյան

2. «Սբ. Էջմիածինը եւ Հայոց Եկեղեցին Դ դարում

Պատմ. գիտ. դոկտ. Վրեժ Վարդանյան
3. «Սբ. Էջմիածնի գրական կերպավորումը հայ գրականության մեջ Բանասիր. գիտ. թեկն. Վարդան Դեւրիկյան
4. «Մայր Տաճարի ճարտարապետական հորինվածքը

Արվեստ. գիտ. դոկտ. Մուրադ Հասրաթյան

5.«Էջմիածին. անճառելիի նկարագրությունը եւ «Սուրբ Գրիգորի Վարդապետություն»-ը ասորական գրական ավանդության մեջ»

Պրոֆ. Սեբաստիան Բրոկ (ԱՄՆ)
ժ. 12:50 Քննարկումներ

ժ. 13:30 Ընդմիջում

ժ. 14:30 «Անցյալի ժառանգությունը»

(Բ բաժին)

1. «Էջմիածինը օտարների աչքերով

Գերաշնորհ Տ. Մեսրոպ արք. Աշճյան
2. «Պաշտամունքը Սուրբ Էջմիածնում. հայկական Ս. Պատարագի զարգացումն ինչպես է արտացոլվել հաղորդության վերջում եւ եզրափակիչ արարողություններում

Պրոֆ. Ռոբերթ Թաֆթ (Հռոմ)

3. «Մի քանի նշանավոր գիտնականների կարծիքները եւ որոշ մտածումներ Էջմիածին անվանման մասին եւ նրա հետ կապված տերմինները

Պրոֆ. Գաբրիելա Վինքլեր (Գերմանիա)

4. «Էջմիածին անվանման լեզվական քննությունը

Պրոֆ. Ժասմին Դում-Տրագուտ (Ավստրիա)

5. «Սբ. Աստվածածնից դեպի Սբ. Էջմիածին. սրբավայրի աստվածաբանությունը

Պրոֆ. Աբրահամ Տերյան (ԱՄՆ)
ժ. 16:30 Քննարկումներ

13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

ժ. 11:00 «Ներկայի առաքելությունը»

1. «Հայրապետական նվիրակների դերը Սբ. Էջմիածնի պատմության մեջ

Հոգեշնորհ Տ. Արշակ վրդ. Խաչատրյան

2. «Սբ. Էջմիածնի ներկայությունը սփյուռքի թեմերում

Գերաշնորհ Տ. Վաչե արք. Հովսեփյան

3. «Սբ. Էջմիածնի առաքելությունն այսօր Հայաստանում եւ Արցախում

Գերաշնորհ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյան
4. «Սբ. Էջմիածինը եւ քրիստոնյա հարանվանությունները. ընդհանրական եկեղեցու եւ մասնավոր/տեղական եկեղեցիների տրամասնության յուրահատուկ մի բնորդ քրիստոնեական տիեզերականության մեջ

Դոկտ. Հայր Լեւոն Զեքեյան
ժ. 12:30 Քննարկումներ

ժ. 13:30 Ընդմիջում

ժ. 14:30 «Ապագայի հույսը»

1. «Հոգեւոր ծառայությունը բանակում իբրեւ միջոց քրիստոնեական խաղաղության տարածման

Հոգեշնորհ Տ. Արշեն աբղ. Սանոսյան
2. «Ընկերային ծառայության ժամանակակից կոնցեպցիան եւ եկեղեցին հետխորհդային Հայաստանում

Դոկտ. Կարեն Նազարյան
3. «Հայ երիտասարդության սպասելիքները Հայոց Եկեղեցուց

Նոեմի Անդրեասյան

4. «Սբ. Էջմիածնի դերը հաջորդ հարյուրամյակում

Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյան
ժ. 15:50 Քննարկումներ

ժ. 16:30 Ամփոփում