Ուսուցիչների ընդունելություն Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է Հայոց լեզվի և Հայ գրականության առարկաների ուսուցիչների ընդունելություն:
Կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական Ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
– Անձնագրի պատճեն 1 օրինակ (առնվազն 4 տարվա վավերականությամբ),
– Սոցիալական քարտի պատճեն 1 օրինակ,
– Աշխատանքային գրքույկ,
– Դիպլոմի պատճեն,
– Ինքնակենսագրություն,
– Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,
– Լուսանկար 4 հատ, որից 2-ը՝ (5 x 5), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա), իսկ մյուս 2-ը՝ (3 x 4)
– Մկրտության վկայական,
– Փոստային հասցե:
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2021 թ. սեպտեմբերի 6-14-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00:
Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Տեղեկությունների համար
1. զանգահարել` (010) 517 283 հեռախոսահամարով,
2. էլփոստ՝ [email protected], [email protected]
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել
http://www.armeniancollege.edu.in կայքէջը և https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy/ ֆեյսբուքյան էջը: