Ուխտագնացություն Տեղերի վանք

Ուխտագնացություն Տեղերի վանք 31.03.2006

Սույն թվականի ապրիլի 1-ին Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Մուտն ի Վիրապ տոնին Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի ու Վազգենյան հոգեւոր դպրանոցի նախաձեռնությամբ կազմակերպվելու է ուխտագնացություն Արագածոտնի թեմի Տեղերի վանք: Ուխտագնացությանը ճեմարանականների հետ մեկտեղ մասնակցելու են մի շարք համալսարանների (Երեւանի Պետական Համալսարան, Խ.Աբովյանի անվան Համալսարան,Երեվանի Պետական տնտեսագիտական համալսարան, Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանության համալսարան, Հայաստանի Ամերիկյան Համալսարան) ուսանողներ: Տեղերի վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվելու է սուրբ Պատարագ, իսկ պատարագից հետո ճեմարանականների եւ համալսարանականների միացյալ ուժերով կազմակերպվելու է մշակութային միջոցառում:
Ուխտավորները մեկնելու են Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու մոտից (մոմավառության սրահի առջեւից) առավոտյան ժամը 9.00-ին:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու այս նախաձեռնությունը: