Ուելսի Ազգային Ժողովի հայտարարությունը հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ուելսի Ազգային Ժողովի հայտարարությունը հայոց ցեղասպանության վերաբերյալ 01.11.2002

Ստորեւ ներկայացված է Անգլիայի Հայոց Թեմի Առաջնորդարանից ստացված հաղորդագրությունը` ս.թ. հոկտեմբեր 30-ին Ուելսի Ազգային Ժողովի հրապարակած հայտարարության վերաբերյալ: Այդ առիթով միջոցառմանը որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ մասնակցեց Անգլիայի Հայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Նաթան Եպս. Հովհաննիսյանը:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբեր 31, 2002թ.

2002թ. հոկտեմբերի 30-ին` չորեքշաբթի օրը, ժողովի անդամները տարբեր քաղաքական կուսակցություններից, ինչպես Ուելսի, այնպես էլ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատներ, հանդիպեցին Քարդիֆում, Ուելզի Ազգային Ժողովում` նշելով Ուելսի Ազգային Ժողովի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված «Տեսակետի հայտարարությունն» առ այն, որ կոչ է անում Թուրքիային` ճանաչելու հայոց ցեղասպանությունը: Ուելսի Ազգային Ժողովը Միացյալ Թագավորության մեջ առաջին օրենսդիր մարմինն է, որ արտահայտել է իր համընդհանուր վերաբերմունքը հայոց ցեղասպանության հանդեպ: Դր. Ռիչարդ Էդվարդսը (Աշխատավորական կուսակցություն), պրն. Սինոգ Դեյֆիսը (Փլադ Սիմրու) եւ տիկ. Կիրսթի Ուիլիամսը (լիբերալ դեմոկրատ) Ուելսի Ազգային Ժողովի այն երեք անդամներն են, ովքեր կազմակերպել են այս իրադարձությունը:

Արարողությունները, կազմակերպված Ուելսի Միջազգային Հարաբերությունների կենտրոնի տնօրեն պրն. Սթիվըն Թոմասի կողմից, սկսվեցին Ուելսի մշակույթի նախարար տիկ. Ջենի Ռանդերսոնի ամփոփ ներածականով, ով վերահաստատեց հայոց ցեղասպանության կարեւորությունը` իբրեւ ժամանակակից պատմության արձանագրությունների մեջ ցավալի գլուխներից մեկը: Նա կոչ արեց Ազգային Ժողովի անդամներին` հետեւելու այս իրադարձությանը, որը կարագացնի հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ամբողջ Միացյալ Թագավորությունում: Դր. Ռիչարդ Էդվարդսը եւ Սինոգ Դեյֆիսը շեշտեցին հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ առաջարկեցին հիմնել միջկուսակցական հանձնախումբ Հայաստանի համար, որը պիտի առավել զորացնի Ուելսի եւ հայ ժողովրդի հարաբերությունները:

Դր. Վահրամ Աբաջյանը` Հայաստանի դեսպանը Միացյալ Թագավորությունում, հնարավոր համարեց Ուելզի եւ Հայաստանի քույր քաղաքների ծրագրի հաստատումը: Նա նաեւ առաջարկեց Հայաստանի պատվո հյուպատոս նշանակել Ուելսում` ի նշան երկու ժղովուրդների միջեւ զարգացող հարաբերությունների: Նաթան եպս. Հովհաննիսյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից Ուելսի Ազգային Ժողովի անդամներին ուղղված նամակից մի քաղվածք, ուր Հայ Եկեղեցու առաջնորդը նշում է. «Ցեղասպանությունը մի ազգի դեմ գործված ոճրագործություն չէ, այլ ավելին` ընդդեմ ամբողջ մարդկության: Ցեղասպանության ոճիրը մարդու եւ Աստծո դեմ է, քանզի Աստծո առաջին շնորհը կյանքի պարգեւն է»: Նաթան Սրբազանը նաեւ հաստատեց, որ տարին մեկ անգամ Ուելզի տարբեր եկեղեցիներում Ս. Պատարագ պիտի մատուցվի:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ատենապետ դր. Ռոստոմ Ստեփանյանը վերհիշեց Ուելզի տարբեր անդամների եւ կուսակցականների արժեքավոր նպաստը, որ բերել են հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա արտահայտեց Միացյալ Թագավորությունում ապրող ամբողջ հայ համայնքի գնահատանքը «Տեսակետի Հայտարարության» համար, որ առաջնորդում եւ անգամ մատնանշում է բարոյական ճանապարհը դեպի այս ցեղասպանության ճանաչման գործընթացի բարձրացումը: Նա իր գնահատանքն ուղղեց Ուելզի Ազգային Ժողովին, որն արտահայտեց իր տեսակետը «ամբողջ Միացյալ Թագավորության համար խորին բարոյական կարեւորություն ներկայացնող նյութի հանդեպ: Նա հիշեց հայերի դեմ գործադրված ջարդերը եւ պնդեց, որ պատմությունը չպետք է մերժի դրանք` հայոց ցեղասպանության ճանաչումը»: Նա եզրափակեց իր խոսքն ավելացնելով, որ «ճշմարտությունը վերջ ի վերջո պիտի հաղթանակի, այնպես որ աշխարհի հանրությունը այլեւս չի խուսափի մի իրադարձության ճանաչումից, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում խեղել էր մարդկության բարոյական պատմությունը, ինչպես նաեւ ազդել գրեթե ամբոջ աշխարհում ապրող ամեն հայ ընտանիքի` հայրերի, մայրերի եւ զավակների վրա»:

Արարողությունն ավարտվեց, երբ պրն. Էյլիան Վիլյամսը (Ուելս-Հայաստան համերաշխություն) վերհիշեցրեց ներկաներին, որ այժմ պետք է հստակ քայլեր կատարել եւ գործնականում, եւ խորհրդանշական առումով` ապահովելու, որ Ուելզում առաջացած մղումը շարունակվի եւ Ուելզում, եւ ամբողջ Միացյալ Թագավորությունում:

Անգլիայի Հայոց Թեմի Առաջնորդարան