Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Արկադի Ղուկասյանին ԼՂՀ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Արկադի Ղուկասյանին ԼՂՀ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ 12.08.2002

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շնորհավորական նամակ է հղել Արկադի Ղուկասյանին ԼՂ Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Նամակում ի մասնավորի ասվում է.

«ԼՂ Հանրապետության Նախագահի ընտրությամբ Արցախի հերոսական ժողովուրդը վերստին հաստատեց ազատ ապրելու իր կամքը եւ իր պատրաստակամությունը` ընթանալու Արցախի պետականության զորացման, երկրի կայունության ամրապնդման եւ բարգավաճման ճանապարհով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսո խորանից աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ ու ապահով պահպանի հայոց Արցախ աշխարհը եւ աջակից ու առաջնորդ լինի Ձեզ Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում` հանուն հավատավոր մեր ժողովրդի հայրենաշինական իղձերի իրականացման:

Թող Տերը պարգեւի Ձեզ քաջառողջություն, ուժ, կորով ու եռանդ»: