Նոր նշանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոր նշանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 08.10.2004

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Զոհրապ աբեղա Կոստանյանը, ազատ արձակվելով «Շողակաթ» հեռուստաընկերության փոխտնօրենի պարտականություններից, նշանակվել է համալսարանական ուսանողների հոգեւոր հովիվ եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Երիտասարդաց Կենտրոնի տնօրեն:

* * *

Տ. Զոհրապ աբեղա Կոստանյան

(ավազանի անունը` Հրանտ)

Ծնվել է 1978-ին Էջմիածին քաղաքում:

1984-1994թթ. սովորել է Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 միջնակարգ դպրոցը:

1194-2000թթ. սովորել է Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում:

2000թ. մարտի 2-ին ձեռամբ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի ձեռադրվել է սարկավագ:

2000թ. հունիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է ՔԴՔԿ-ում որպես մշակութային բաժնի պատասխանատու, ապա «Շողակաթ» հեռուստաստուդիայում:

2000-2001թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարանում հետեւել է «Կառավարման դասընթացներ ճեմարանականների համար» ծրագրին:

2001թ. սեպտեմբեր-դեպտեմբեր ամիսներին սովորել է Ժնեւի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետին կից ԵՀԽ-ի «Բոսսե» էկումենիկ ինստիտուտում:

2001թ. պաշտպանել է ավարտաճառ «Գեւորգ Սկեւռացին եւ նրա «Գործք Առաքելոցի մեկնությունը՚» թեմայով:

2002թ. նշանակվել է որպես Մայր Աթոռի ներկայացուցիչ «Շողակաթ» հեռուսաստուդիայում:

2002թ. ձեռամբ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի ձեռադրվել է կուսդակրոն քահանա:

2002-2004թթ. սովորել է ԱՄՆ-ի «Մարկեթ» համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: Պաշտպանել է «Հովհաննեսի Ավետարանի քրիստոսաբանությունը» թեմայով մագիստրոասական թեզ` ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան:

2004թ. օգոստոսին նշանակվել է «Շողակաթ» հեռուստաընկերության փոխտնօրեն: