Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Վանորեից տեսչությունում՝ Վանորեից տեսչի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, ազատվելով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Մայր Աթոռի Դիվանատանը՝ դիվանապետի իշխանության ներքո: