Նոր նշանակումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում եւ թեմերում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ` փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրված չորս եկեղեցականները քառասնօրյա պատրաստության շրջանից հետո ծառայության են կոչվել Մայր Աթոռի կառույցներում եւ թեմերում:
Հոգեշնորհ Տ. Լեւոն աբեղա Գուլյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդի օգնական: Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` որպես Բաթումի հոգեւոր հովիվ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո, Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը` Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո որպես Արարատի մարզում առաջնորդական փոխանորդի օգնական: Արժանապատիվ Տ. Ընծա քահանա Միրզոյանը կծառայի Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդությունում` որպես Կապանի հոգեւոր հովիվ: