Նոր նշանակումներ` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թեմերում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թեմերում: Նոր պաշտոնների են կոչվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ Տ. Աբգար աբղ. Հովակիմյանը եւ Տ. Մաշտոց աբեղա Ժոռոյանը, ովքեր ուսումը շարունակելու նպատակով Հայրապետական տնօրինությամբ մեկնել էին Եվրոպա եւ այժմ վերադարձել են Սբ. Էջմիածին: Տ. Աբգար աբղ. Հովակիմյանը նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ եւ Տ. Մաշտոց աբեղա Ժոռոյանը` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական Արարատի մարզում:
* * *
Տ. Աբգար աբղ. Հովակիմյան
(ավազանի անունը` Սամվել)
Ծնվել է 1972թ. Բաթումի քաղաքում (Վրաստան):
1979-1989թթ. միջնակարգ կրթություն է ստացել տեղի Ստ. Շահումյանի անվ. հայկական միջնակարգ դպրոցում:
1989-1995թթ. սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառ «Հայ դավանաբանական մտքի արձագանքները Ներսես Շնորհալու Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ»:
1995թ. ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:
1996թ. հունիսի 2-ին Մայր Աթոռում ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Շահե արք. Աճեմյանի:
2001-2004թթ. Հայրապետական տնօրինությամբ մեկնել է Ավստրիա եւ ուսանել Զալցբուրգի աստվածաբանական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան:
2004թ. վերադառնալով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Տ. Մաշտոց աբեղա Ժոռոյան
(ավազանի անունը` Մուշեղ)
Ծնվել է 1968թ. Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում:
1975-1985թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում:
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1989-1995թթ. ընդունվել եւ սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում:
1995թ. ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի :
1995թ. պաշտպանել է ավարտաճառ` «Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի կյանքն ու գրական վաստակը» թեմայով, եւ արժանացել «գերազանց» գնահատականի:
1996թ. նոյեմբերի 24-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի:
1996թ. ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Վիեննա` միաժամանակ ծառայելով իբրեւ հոգեւոր հովիվ:
1999-2004թթ. ուսանել է Վիեննայի պետական համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետում:
2004թ. վերադառնալով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական Արարատի մարզում: