Նոր նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում
Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 21 քահանաներ, իբրեւ հոգեւոր հովիվներ, ծառայության են կոչվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զանազան թեմերում` թեմակալ առաջնորդների եւ առաջնորդական տեղապահների իշխանության ներքո:
Տ. Սեբեոս քհն. Ղալաչյանը, Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանը եւ Տ. Մաշտոց քհն. Հակոբյանը հոգեւոր ծառայության են նշանակվել են Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում, Տ. Դերենիկ քհն. Միքայելյանը եւ Տ. Զգոն քհն. Աբրահամյանը` Արարատյան Հայրապետական թեմում, Տ. Գարեգին քհն. Արսենյանը եւ Տ. Ներսես քհն. Ռուշանյանը` Արագածոտնի, Տ. Մեսրոպ քհն. Մկրտչյանը` Արցախի թեմ, Տ. Սիմեոն քհն. Տեր-Մկրտչյանը եւ Տ. Գեւորգ քհն. Տեր-Բարսեղյանը` Գեղարքունյաց, Տ. Վրթանես քհն. Բաղալյանը, Տ. Ստեփանոս քհն. Մարգարյանը, Տ. Թորգոմ քհն. Մարգարյանը եւ Տ. Մաշտոց քհն. Ստեփանյանը` Գուգարաց, Տ. Շնորհք քհն. Մաթեւոսյանը եւ Տ. Շահան քհն. Միրզոյանը` Կոտայքի, Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը եւ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը` Շիրակի, Տ. Խաչատուր քհն. Քեսաբլյանը, Տ. Հուսիկ քհն. Նուրիջանյանը եւ Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը` Սյունյաց թեմերում:
Քահանաներից 18-ը նորաօծներն են, ովքեր 40-օրյա պահեցողության շրջանից հետո, նախորդ կիրակի իրենց անդրանիկ սբ. պատարագն են մատուցել տարբեր եկեղեցիներում: