Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 31.07.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը Հայոց Եկեղեցու պատմության ուսումնասիրության համար կարևոր է նկատում սկզբնաղբյուր փաստաթղթերի հրապարակումը «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» մատենաշարի միջոցով:

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Մայր Աթոռի հրատարակչությունն օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և Հայաստանի Ազգային արխիվի համատեղ ջանքերով լույս է ընծայել նշված մատենաշարի հերթական Ի հատորը՝ «Ս. Էջմիածինը և հայոց գրերի գիւտի 1500 ու տպագրութեան 400 ամեակների տօնակատարութիւնը 1912-1913 թթ.: 

Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու» վերնագրով: Հատորը կազմել է Գոհար Ավագյանը, խմբագրել՝ Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Հրատարակված վավերագրերը լուսաբանում են այդ տոնակատարության կարևոր դերը հայոց մշակույթի և կրթության զարգացմանը աջակցելու գաղափարի շուրջը հայության համախմբման գործում:

Գիրքն ունի մի շարք հավելվածներ և ցանկեր: