Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Սարգիս Քեհեյանի «Բարոյագիտություն» աշխատությունը:
Գիրքը փիլիսոփայական ակնարկներով համառոտ ներկայացնում է բարոյագիտական մտքի համապատկերը: Երկն ունի հանրագիտարանային բնույթ, ինչի շնորհիվ ընթերցողը կարող է ընդհանուր պատկերացում կազմել բարոյագիտական մտքի զարգացման հիմնական փուլերի, նշանավոր բարոյագետների ուսմունքերի, բարոյագիտական տեսությունների, բարոյագիտության ոլորտների ու հիմնավորումների և բարոյագիտական հիմնական հասկացությունների մասին:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: